«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Կարևորում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտը»

«Կարևորում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտը»
15.06.2018 | 00:32

Նոր կառավարությունը արտաքին քաղաքականությունում, մասնավորապես ղարաբաղյան խնդրի լուծման հարցում, կարևորելով ԼՂՀ-ն որպես կողմ բանակցություններում հանդես գալու հարցը, նշում է, որ հարցի լուծման համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ։ Ի՞նչ նոր մոտեցումների մասին է խոսքը` հարցրինք արտաքին գործերի նախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ։


-Առաջին հերթին մենք կարևորում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի շեշտադրումները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։ Եթե մենք իրապես խնդրի հանգուցալուծման մասին ենք մտածում, չենք կարող հաշվի չառնել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման կարևորագույն հանգամանքը։ Սակայն, պրագմատիկ առումով, այս փուլում առաջնահերթությունը տալիս ենք գործակցությունների համալիր փաթեթին, որը շատ բան է պարունակում։ Այն իրապես պետք է ստեղծի մի դաշտ, որը հնարավորություն կտա մոտեցնելու խաղաղությանը նպաստող մթնոլորտը, ինչը կարտահայտվի ավելի գործնական գործողություններով։
-Ի՞նչ է ենթադրում խաղաղության մթնոլորտ ասվածը, ի՞նչ քայլեր են այդ նպատակով իրականացվելու։
-Այն պարունակում է բազմաթիվ գործառույթներ և գործիքներ, որոնք ձևավորվել են նախկինում կամ ձևավորված եղել են, բայց չեն կիրառվել։ Դրանք հարցեր են, որոնք սկսվում են մարդկային շփումներից, վերջանում Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններով։
-Այն, ինչ առաջարկում եք, կհետաքրքրի՞ Ադրբեջանին։
-Դա ճանապարհ է, որը դժվար է անցնել։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ